Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միջազգային արձագանքները եղել են կա՛մ չեզոք, կա՛մ հօգուտ Հայաստանի, բացառությամբ երկու դեպքի». Շիրակ Թորոսյան

Հուլիս 15,2020 15:35

«Յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի ե՛ւ գլոբալ մակարդակով, ե՛ւ տարածաշրջանային: Մենք պետք է մեր խնդիրները լուծենք՝ անկախ նրանից, թե ինչպիսի միջազգային արձագանքներ կան, չնայած միջազգային արձագանքները եղել են կա՛մ չեզոք, կա՛մ հօգուտ Հայաստանի, բացառությամբ երկու դեպքի, դա Թուրքիան էր, որը խիստ կողմնակալ դիրքորոշում է արտահայտել, որը Թուրքիայի պարագայում հասկանալի է, սա եւ սա մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան իրավունք չունի ներգրավելու ԵԱՀԿ շրջանակներում արցախյան հարցի լուծման մեջ, որովհետեւ խիստ սեւեռված եւ ադրբեջանամետ դիրքորոշում ունի: Եվ մենք ունենք Ուկրաինայի տարբերակը, որի հայտարարությունը չէր բխում արդարության ոգուց եւ արցախյան հակամարտության լուծման տրամաբանական ոգուց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ մնացած բոլոր երկրների արձագանքը կա՛մ եղել է չեզոք, կա՛մ արդարության ոգուն համապատասխան:

Շիրակ Թորոսյանն ասաց, որ աշխարհը տեղեկացված է այսօր հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի մասին. «ԱՄՆ-ի սենատորների, կոնգրեսականների, Իտալիայի սենատորների արձագանքները այն մասին են խոսում, որ մարդիկ հայանպաստ դիրքորոշում են արտահայտել»:

Թորոսյանը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվի ցույցերը թույլատրված էին միանշանակ. «Պատերազմական հռետորաբանության հերթական դրսեւորումն է, թե իբր ժողովուրդը, զանգվածներն են ոտքի ելել՝ ռազմական գործողություններ սկսելու պահանջով: Իրենք գիտեն, ցանկացած ռազմական ոտնձգություն հղի է Ադրբեջանի համար կորստաբեր հետեւանքներով: Նրանք կորցնելու են ավելի մեծաքանակ զինուժ, տեխնիկա եւ հավանական է շատ, որ կկորցնեն տարածքներ: Թող իրենք որոշեն՝ ինչի կգնա Ադրբեջանի իշխանությունը, կգնա էսկալացիայի՞, թե՞ կմնա Մինսկի խմբի տրամաբանության մեջ, այն, որ կոնֆլիկտի լուծումը ռազմական ճանապարհ չունի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031