Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնգրեսը պետք է անհապաղ դադարեցնի բոլոր ֆինանսավորումներն Ադրբեջանին. Ամերիկայի հայկական համագումար

Հուլիս 15,2020 16:17

Թուրքիայի կողմից Ադրբեջանի՝ առանց դրդապատճառի Հայաստանի դեմ հարձակումների սատարումը Հարավային Կովկասում ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Հատկանշական է, որ Թուրքիան անմիջապես իմացավ ադրբեջանական հարձակողական գործողությունների մասին և հրապարակավ հանդես եկավ աջակցության հայտարարությամբ: Թուրքիայի կողմից այսպիսի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին, որին նա մատակարարում է զինամթերք, սպառնում է ավելի ապակայունացնել տարածաշրջանը: Տարածաշրջանի ապակայունացումը համապատասխանում է Էրդողանի կառավարության վարքագծի մոդելին:

Հուլիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հյուսիսային Տավուշի մարզի վրա՝ միջազգային սահմանի երկայնքով և իր կողմից հուլիսի 13-ին Չինարի գյուղի խաղաղ բնակավայրերի հրետակոծումը տեղի չէր ունենա, եթե Ադրբեջանը իր խոսքի տերը լիներ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի խաղաղության գործընթացի բանակցություններում՝ թույլ տալ տեսահսկող սարքերի և հետաքննության մեխանիզմների տեղադրում: Հայաստանն ու Արցախը համաձայնվել էին տեսահսկող սարքերի տեղադրմանը և բազմիցս հաստատել են վստահության ամրապնդման միջոցառումները: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է խափանել գործընթացը և երբեք չի ընդունել առաջարկները:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը «խստորեն» դատապարտեց «(Չինարիի) քաղաքացիական բնակավայրեր հրետակոծումը, որն իրականացվում էր խաղաղ բնակչության, նրանց առողջության, կյանքի և ունեցվածքի թիրախավորմամբ», ինչը հատկապես մտահոգիչ էր՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը 2020թ.-ի մարտին կոչ էր արել «անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում՝ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով»: Ադրբեջանի ներկայիս ագրեսիայի գործողությունները, որոնք դատապարտվել են նաև Կոնգրեսի անդամների և ՀՀ վարչապետի կողմից, շարունակությունն են հայ ժողովրդի դեմ վաղեմի թշնամանքի մոդելի, որը ներառում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, որը սկսվեց է 12-ամյա մի տղայի սպանությամբ և շարունակվեց զինվորի զարհուրելի, ԻԼԻՊ-ի ոճով գլխատմամբ և տարեց հայ զույգի դաժան սպանությամբ: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը անբացատրելիորեն շարունակում են թիրախավորել մանկապարտեզներ Հայաստանի Տավուշի մարզում:

Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում ընդունեց ադրբեջանական ագրեսիային դեմ՝ ընդունելով 907 Բանաձևը, որում սահմանված է, որ ԱՄՆ-ի կողմից որևէ ֆինանսական միջոցներ չեն կարող «տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Հետևաբար, Համագումարը հորդորում է Կոնգրեսին և Ադմինիստրացիային ամբողջությամբ կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևը:

Ադրբեջանը միլիարդներ է ծախսել իր «Լվացքատուն» (Laundromat) սխեմայի միջոցով իր մարդու իրավունքների արձանագրությունը մաքուր ներկայացնելու համար և շարունակում է իր փորձերը՝ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը թիրախավորելով քրիստոնյա հայերին: Բաքվի վերջին գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնում Ադրբեջանի վճարովի «Լվացքատան» լոբբիստը հարյուրավոր կապեր է հաստատել Կոնգրեսական գրասենյակներում՝ Ադրբեջանի հայտերի իրագործման համար:

Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի Վաշինգտոնում Ադրբեջանի անհարկի ազդեցության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ իր անխոհեմ և անողոք հարձակումների վրա: Կոնգրեսը պետք է անհապաղ դադարեցնի բոլոր տեսակի ֆինանսավորումն Ադրբեջանին: Ավելին, Միացյալ Նահանգները պետք է նաև հայտնի Թուրքիային, որ իր հայտարարություններն՝ ի աջակցություն Ադրբեջանի, հատկապես ներկայիս պայմաններում, ողջունելի չեն և մեծ անհանգստության առիթ են հանդիսանում, քանի որ դրանք ծառայում են ապակայունացնել տարածաշրջանը և նպաստում են լարվածությունների հետագա էսկալացիայի:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031