Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը մտադիր չէ զենքի հավելյալ մատակարարումների հարցով դիմել Ռուսաստանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հուլիս 15,2020 15:30

Երևանը մտադիր չէ զենքի հավելյալ մատակարարումների հարցով դիմել Ռուսաստանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարումների կարիք չկա: Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական մեր համագործակցությունը այս տարիների ընթացքում զարգանում է, կան երկկողմ պարտավորություններ, պայմանավորվածություններ, որոնք քննարկում են գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք արդեն ստացել ենք, և նրանք, որոնք սպասվում են, ամբողջապես բավարարում են մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով այս պահին զինամթերքի հավելյալ մատակարարումների մասին խոսք չկա»,-պարզաբանել է դեսպանը:

Միևնույն ժամանակ Տողանյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը և հնարավորությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեղմացնելու համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031