Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր եվրոպական և ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափել բախումներից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը. սենատոր Ալդո Դի Բիաջոն՝ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ

Հուլիս 15,2020 14:41

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. վստահություն ԵԱՀԿ-ի հանդեպ», այսպիսի հայտարարություն է արել սենատոր Ալդո Դի Բիաջոն` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ ներթափանցելու ադրբեջանական կողմի որոշման վերաբերյալ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ միջազգային մակարդակում:

«Ինչպես ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, – նշում է սենատոր Դի Բիաջոն,- այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տևական պահպանման ուղղությամբ աշխատելու համար: Ռազմական էսկալացիան համակեցության և մտադրությունների համընկնման ցանկացած ձևի թշնամին է, առավել ևս` այնպիսի պահի, երբ մի կողմից ականատես ենք լինում հեռատեսական քաղաքական լուծումների, ինչպես, օրինակ, վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի անվան ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակն է, որը պետք է, որ բոլորին վերադարձներ խելամտության դաշտ:

Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե՝ փախուստ դեպի առաջ:

Այդ իսկ պատճառով, բոլոր եվրոպական և ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափել բախումներից և հակադրություններից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը հանդիսանում է նավթատարների և ներգրավված տարբեր խաղացողների հավասարակշռությունների և ռազմավարությունների տարանցման վայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031