Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ համայնքին սահմանակից մարտական հենակետերից հակառակորդի արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրեական գործ

Հուլիս 15,2020 14:34

2020թ. հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երեք քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով:

Այսպես,
2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Բերդ քաղաքի կոնյակի գործարանի ուղղությամբ, որի հետևանքով արկերի պայթյունից վնասվել է գործարանի մեկ հատ էմալապատ տարա և շենք շինությունների ապակիները, իսկ կոնյակի գործարանի աշխատակիցների պատսպարված լինելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Այգեպար բնակավայրի 7 բնակիչների առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ նշված առանձնատների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները հրավտանգ եղանակով վնասվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է 1990թ. մահացած բնակչուհու շիրմաքարը և վերջինիս գերեզմանի 3 մետր երկարություն ունեցող հենապատը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նշված քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031