Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է ավելի երկարաժամկետ մտածեն. Գարիկ Ղազարյան

Հուլիս 15,2020 13:55

Հայաստանում շարունակվում է արտակարգ դրությունը, թեւ տնտեսությունը քիչ-քիչ շունչ է առնում, բայց բնականոն օրակարգին վերադառնալու մասին խոսելու համար դեռ շատ վաղ է: Այս եւ այլ մի շարք հանգամանքներով պայմանավորված մեր վարկային համակարգը շատ ավելի երկարաժամկետ ու ճկուն պետք է մտածի, այսօրվա կտրուկ եւ չմտածված քայլերը հետագայում կարող են ավելի լուրջ եւ անդառնալի վնասներ պատճառել բանկային համակարգին, ըստ այդմ եւ տնտեսությանը: Անկախ մեզանից ունենք մի իրավիճակ , որ պարզապես անհնար է դրա հետ հաշվի չնստել ՝ ստանդարտ անհամահունչ գործիքակազմով առաջ շարժվել՝ կալանքներ դնել, գույք եւ ֆինանսական միջոցներ բռնագանձել նույն մեթոդաբանությամբ ու համառությամբ ինչ նախկինում, գուցե պետք է սահմանաչափերը վերանայել, օրինակ՝ 50%-ի փոխարեն 20-25% գանձել, վարկունակության իրավիճակային գնահատում իրականացնել, վարկերի հնարավոր վերակառուցման դեպքում ոչ թե 1-2 տարով երկարաձգել, այլ մինչեւ անգամ 5 տարի ժամկետներով, տոկոսադրույքներ նվազեցնել եւ այսպես շարունակ:

Շատերը կասեն, թե այս ամենը մի կողմի համար է միայն ձեռնտու, բայց միջազգային փորձը ուսումնասիրած պրոֆեսիոնալ վարկային վերլուծաբաններն ու տնտեսագետները միանշանակ պետք է պնդեն, որ սա փոխշահավետ եւ երկարաժամկետ համագործակցությանը միտված անհրաժեշտ գործիքակազմ է, ճիշտ է շատ դժվար է հրաժարվել կարճաժամկետ արագ եկամտից, թեկուզեւ անցանկալի, երբեմն մեծ դիմադրական պրոցեսների միջոցով, բայց ըստ էության, նմանատիպ քայլերը միտված են վարկային պորտֆելների որակի բարելավմանը ու ավելի երկարաժամկետ եկամուտներ ապահովելուն, ուստի պետք է ձեռնարկել ամեն հնարավոր քայլ՝ մեր բանկերին ու վարկային կազմակերպություններին մոտիվացնելու, այս մեթոդաբանությունը բիզնես տեսանկյունից ավելի գայթակղիչ ու ցանկալի դարձնելու ուղղությամբ:

Ես, հիմնվելով իմ փորձառության, բազմաթիվ ուսումնասիրությունների վրա, եկել եմ այն համոզման, որ ամեն ինչ մտածողության, պատասխանատվությունը պատշաճ ընկալելու եւ այն ըստ պահանջի իրացնելու ճիշտ մոտիվացիաներ գտնելու մեջ է. հավատում եմ ՝ մեր նվիրված ու անդադար աշխատանքի շնորհիվ վարկային համակարգը կհասցնենք ամենաբարձր մակարդակի, որի հիմքում մեր բարձրագույն արժեքի՝ քաղաքացու, զարգացման, կայացման եւ զուգահեռ պատասխանատու վարկավորման միջոցով բիզնես անելու նպատակներն են պարտադիր լինելու:

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Հանուն Հանրապետության նախաձեռնության հիմնադիր անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031