Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլորիս պարտքն է համախմբվել հերոսական հայկական բանակի շուրջը, որն անցած օրերի ընթացքում պատվով կատարել է իր մարտական պարտականությունները. «Ազգային օրակարգ»

Հուլիս 15,2020 13:51

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը խորապես ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հայտարարում է, որ Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունն է կրում այս ռազմական բախումների և նրա հետագա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը։

Հայրենիքի համար այս դժվարին օրերին, մեր բոլորի պարտքն է համախմբվել հերոսական հայկական բանակի շուրջը, որն անցած օրերի ընթացքում, պատվով կատարել է իր մարտական պարտականությունները, արժանի հակահարված է տվել հակառակորդին, պաշտպանել է մեր պետությունը և բնակչությունը հակառակորդի ոտնձգություններից։ Այս օրերին, մենք պետք է գործենք որպես մեկ միասնական ազգ-պետություն-բանակ, և մեր միասնականությամբ վճռական հակահարված հասցնենք հակառակորդի բոլոր նկրտումներին։

Մենք նաև հայտնում ենք մեր կուսակցության պատրաստակամությունը՝ գործնական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել մեր բանակին և պետությանը, մեր Հայրենիքի դեմ սանձազերծած ագրեսիան ետ մղելու և հերթական փորձությունից հաղթանակած դուրս գալու համար, և կոչ ենք անում մեր անդամներին և աջակիցներին՝ յուրաքանչյուրին իրենց հասու և իրավիճակից բխող միջոցներով աջակցել Հայրենիքի պաշտպանության համընդհանուր գործին։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031