Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դիվերսիա է պետության դեմ». «Իմ քայլի» պատգամավորը՝ ԶԼՄ-ների որոշ հրապարակումների մասին

Հուլիս 15,2020 13:45

«Չեմ կարող չցիտել լրատվադաշտից մի քանի հրապարակումներ, օրինակ՝ «Փաշինյան, ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի գործընկերոջդ հետ, որ տղայիդ զորացրվելուց հետո պատերազմ սկսվի», «Հայկական փամփուշտներն ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել», «Հակառակորդը խոցել է ռազմավարական նշանակության օբյեկտ»… սա ես գնահատում եմ ոչ թե որպես ընդդիմախոսություն, այլ դիվերսիա եւ պարտիզանական պայքար՝ պետության դեմ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների մի քանի հրապարակումներին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Սա ուղղված է պետության ազգային անվտանգության ուժերը ջլատելուն: Ոչ վաղ անցյալում նման մարդիկ ունեին «պրովոկատորի» որակում, եւ նրանց գնդակահարում էին փողոցներում, եւ դա ստիպված էին անում՝ երկիրն ու ժողովրդին պաշտպանելու համար: Իհարկե, այդ տարիներն անցել են եւ նման մեթոդները կիրառելի չեն, սակայն մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նույնն են մնացել: Մեր մեդիա մասնագետներին, իրավաբաններին կոչ եմ անում կարգավորում մտածել, որպեսզի կարողանանք ֆիլտրել եւ աղբը՝ ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվությունը, չմտնի դաշտ»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

Նա հավելեց. «Ավելին ասեմ, ժողովրդի հետ շփվելիս արձանագրում եմ, որ մի մասն ուզում է ինքնադատաստան տեսնել նման մարդկանց հետ: Նման հրապարակումները կարող են «սամասուդի« արժանանալ, եւ իշխանությունը կարող է ուղղակի չհասցնել փրկել…կոչ եմ անում իրավական մեխանիզմներ մշակել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031