Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանի զինված ուժերը իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը կիրառել են»

Հուլիս 15,2020 13:34

Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինված ուժերը, այդ թվում՝ սահմանապահ ծառայությունը, 3-րդ բանակային կորպուսում իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը կիրառել են, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր՝ Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, դրանք են՝ բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր եւ այլն, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչեւ 122 մմ եւ չի բացառվում՝ ավելի մեծ տրամաչափի. «Հարվածային դրոններից, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ենք տեսնում իսրայելական «Սքայ Սթրայքեր» տեսակը, մինչ այս կիրառել են այլ ԱԹՍ-ներ, հավանաբար, սա սահմանային ծառայությանն է կամ նոր համալրված տեսակ է:

Մեր ՀՕՊ միջոցները մոտավոր 10 ԱԹՍ են խոցել: Դրանց մեջ մտնում են ինչպես սովորական, հետախուզական փոքր մարտավարական խնդիր կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն: Հակառակորդը բացի ԱԹՍ-ներից կորցրել է նաեւ մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»:

Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել. չորս հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմում զոհերի թիվն անցնում է մեկ տասնյակը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031