Հուլիսի 12-ից սկսած Տավուշի սահմանին մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմն ունեցել է ընդհանուր մոտ երկու տասնյակ վիրավոր, այդ թվում՝ վիրավոր երկու ոստիկան։ Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց. «Վիրավորների կեսը շատ թեթեւ, աննշան վնասվածքներ են ունեցել, մեկ-երկու ժամ հետո վերադարձել են շարք, շարունակել են իրենց խնդիրը կատարել։ Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բուժհաստատություններում բուժվող 10 վիրավոր, որոնցից 5-ը թեթեւ մարմնական վանսվածքներ են ստացել։ 5-ի վիճակը միջին է կամ մի փոքր ծանր միջինից, բայց բժիշկների հավաստմամբ՝ իրենց կյանքին վտանգ չի սպառնում: 5-ից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»:
Հունիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին, ըստ պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանական կողմը խախտելով հրադադարը, վերսկսել է ռազմական գործողությունները, պաշտոնական հաղորդագրությամբ՝ դրանք ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններ են:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ