Շաբաթներ առաջ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր օգտատերերից մեկի հրապարակման տեսապատճենն ու նշել, որ Դեդ Հասանի երկրպագուն թիվ 12 մանկապարտեզի տնօրենն է, գրառումը հավանածն էլ՝ դպրոցի տնօրենը:
«Ի դեպ, քրեական ենթամշակույթի քարոզը ՀՀ օրենսդրությամբ քրեականացված է։ Վստահ եմ, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արագ կարձագանքի»,- եզրափակել էր Կուբատյանը:
Կարդացեք նաև
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ Երեւանի հ․12 մանկապարատեզի տնօրեն Աննա Խաչատուրյանի հետ քննարկվել է տեղի ունեցածը, որի ընթացքում նա ներկայացրել է իր մեկնաբանությունները: Տնօրենը նախազգուշացվել է հետագա հրապարակումներում լինել ավելի ուշադիր։
Տեսապատճենը՝ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան էջից
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: