ՀՀ զինված ուժերը, մշտական մարտական պատրաստվածության զորամասերն իրենց խնդիրը փայլուն կատարել եւ կատարում են, եւ կոնֆլիկտի բնույթն ու ծավալներն այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի, այդ թվում՝ պահեստազորայինների կամ կամավորակաների աջակցությանը: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաեւ հայտարարեց՝ Հայաստանն անհրաժեշտություն չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ դիմել ՀԱՊԿ-ին. «ՀՀ Զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, առկա կոնֆլիկտն այն աստիճանի չէ, որ Հայաստանն անհրաժեշտություն տեսնի դիմել ՀԱՊԿ-ին միջամտության համար»:
Հունիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին, ըստ պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանական կողմը խախտելով հրադադարը, վերսկսել է ռազմական գործողությունները, պաշտոնական հաղորդագրությամբ՝ դրանք ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններ են:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ