Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Չեմ հասկանում այդ անիմաստ խաղաղասիրություն քարոզելու կամ այդ քաղաքականությունն առաջ մղելու այս պահի դրդապատճառը». «Փաստ»

Հուլիս 15,2020 13:08

Ադրբեջանը շարունակում է լարված պահել սահմանային իրավիճակը՝ կրկին թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, խաղաղ բնակչությանը: ««Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի սադրիչ գործողությունների, միջազգային արձագանքների, Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին, անդրադարձել նաև քարոզչական տիրույթին:

«Ադրբեջանը նախագահի մակարդակով մինչ այս արդեն հայտարարել էր, որ բանակցությունները ոչ էֆեկտիվ է համարում՝ ընդգծելով նաև, որ միջնորդները էֆեկտիվ չեն աշխատում: Ըստ էության, Ադրբեջանն այս հայտարարությամբ նախագահի մակարդակով արդեն իսկ ազդարարել էր, որ իրենք գործընթացները տեղափոխելու են առաջնագիծ: Այսինքն, Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը բանակցային գործընթացից բավարարված չլինելն է, որը սահմանին նման դրսևորումներ է ստանում: Եթե բանակցային գործընթացից դժգոհություն կա, և նույնիսկ կասկածի տակ է դնում հաջորդ՝ տարբեր ֆորմատներով ինչ-որ հանդիպումներին իր մասնակցության հանգամանքը, ապա բնական է, որ արդյունքում գործընթացները տեղափոխվելու են առաջնագիծ, որոնք իրենց հերթին իրավիճակով, իրադարձություններով պայմանավորված՝ կարող են տարբեր զարգացումներ ունենալ: Փաստ է, որ հուլիսի 12-ից իրավիճակը նման զարգացում է ունեցել, և այստեղ խնդիրն արդեն դրա հետագա զարգացումը կանխելն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Աբրահամյանը:

Անդրադառնալով Թուրքիայի՝ «հանուն Ադրբեջանի անգամ կյանքը զոհելու», այսպես ասած, պատրաստակամությանն ու Ադրբեջանին աջակցելու ցանկությանը, Տ. Աբրահամյանը շեշտեց. «Առհասարակ, ոչ միայն այդ հայտարարությունը, այլև ցանկացած պարագայում Թուրքիայի գործողությունները լուրջ սպառնալիք են մեր ռեգիոնալ անվտանգության և կայունության համար: Խոսքը նաև Մերձավոր Արևելքի համար սպառնալիք լինելու մասին է: Եվ այս պայմաններում Թուրքիայի պահվածքը սպասելի էր՝ հաշվի առնելով նաև ոչ միայն իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, այլ նաև հարաբերություններ չունենալը Հայաստանի հետ: Պետք է մեզ համար ուղղակի արձանագրենք, որ Թուրքիան Հայաստանի և Արցախի համար սպառնալիք է բոլոր առումներով և մեր քայլերը կառուցենք այդ տրամաբանության մեջ»:

Իսկ հայաստանյան դաշտում խաղաղասիրական գրառումների տեսքով նաև հակառակորդի հանդեպ մարդասիրական դրսևորումներ են նկատվում: Անդրադառնալով նման մոտեցումներին՝ Տ. Աբրահամյանը շեշտեց. «Դիվանագիտական առումով միգուցե ինչ-որ փուլերում, հայտարարություններում դրանք պետք է որոշակի արտացոլում ստանան՝ մեզ համար զուտ կառուցողական դիրք ապահովելու համար, բայց այս ժամանակահատվածում նպատակահարմար չեմ համարում, որովհետև դրա կարիքն ուղղակի չկա:

Չեմ հասկանում այդ անիմաստ խաղաղասիրություն քարոզելու կամ այդ քաղաքականությունն առաջ մղելու այս պահի դրդապատճառը: Ադրբեջանն իր քայլերով այս պահին այնպիսի դիրքում է գտնվում, երբ պարզապես խաղաղասիրական այդ թեզերով զբաղվելու կամ էներգիան ու ռեսուրսը դրա վրա ծախսելու ժամանակը չէ:

Հիմա գոնե ինձ համար այդքան էլ հասկանալի չի այն մարդկանց մոտեցումը, որոնք այս պահին ամեն ինչի հիմքում այդ խաղաղասիրական մոտեցումներն են դնում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031