Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական սանկցիա Տիգրան Եգորյանի նկատմամբ. նկատողություն

Հուլիս 15,2020 12:16

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 15-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին ընդմիջումից հետո դատական նիստերի դահլիճ չէին ներկայացել «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանը և Վարուժան Ավետիսյանը: Նրանք դատարանին էին ներկայացրել միջնորդություն 23-30 րոպե հետաձգել նիստը, քանի որ իրենք չեն կարողացել աշխատել դատարանի ներսում, ստիպված գնացել են «Երևան մոլ»-ի սրճարան, ինչի պատճառով ճանապարհին ժամանակ են կորցրել: Մեսրոպ Մակյանն այս քայլը որակեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Այսօրվա դատական նիստին Տիգրան Եգորյանը պատճառաբանեց, որ դատական կարգադրիչներն իրենց դահլիճ չէին տրամադրել աշխատելու համար: Նախագահող դատավորն էլ ասաց՝ ինչի՞ց ելնելով դատական կարգադրիչները պետք է ձեզ դահլիճ տրամադրեին:

Մեսրոպ Մակյանն ի վերջո Տիգրան Եգորյանի նկատմամբ սանկցիա կիրառեց ու հայտարարեց. «Դատարանն արձանագրեց, որ նախկինում դրսևորած վարքագիծը և բերված հիմնավորումները չեն կարող հիմնավոր համարվել Տիգրան Եգորյանի՝ դատական նիստից ուշանալու և քննության հետաձգման պատճառ հանդիսանալու համար, հետևաբար դատարանը որոշում է կայացնում նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ նկատողության ձևով և դրա մասին տեղյակ պահել ՀՀ փաստաբանական պալատին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031