Այս գիշեր Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում բազմամարդ ցույցեր էին, ցուցարարները հակահայկական եւ պատերազմական կոչեր էին անում: Նրանք անգամ խորհրդարանի շենք էին մտել:
Aravot.am-ն այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս ցույցերից հետո հնարավո՞ր է պաշտոնական Բաքուն լայնամասշտաբ պատերազմ սկսի, ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների սպանությունը հնարավո՞ր է լայնամասշտաբ պատերազմի առիթ դառնա:
«Ես իրավասու չեմ պատասխանել այս հարցին: Բայց Բաքվի իշխանությունները կարող են շատ բան փորձել անել, Ադրբեջանի հասարակության վրա ազդող գործոնները չափազանց շատ են, ներքաղաքական գործոնները շատ են, եւ ամեն ինչ կարող է պայմանավորված լինել նաեւ այդ հանգամանքով: Որքան գիտեմ՝ հավաքվածները տարբեր լոզունգներ են բացականչել, եւ, ես չէ, որ դրա գնահատականը պետք է տամ»,-պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել. չորս հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմում զոհերի թիվը անցնում է մեկ տասնյակից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ