«Լարվածության նվազում կար երեկ ժամը 18:00-ից հետո: Կեսգիշերին լիարժեք դադար է եղել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի միջոցներ, հրետանային միջոցներ, բայց մինչեւ այդ ժամը որոշակի խախտումներ, կրակոցներ են եղել»,-այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Նա ասաց, որ առավոտյան պաշտոնապես հայտարարվել է՝ հայկական կողմը ադրբեջանականն եւս երկու ԱԹՍ են խոցել, որոնք ընկել են միջդիրքային հատվածում:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ արցախյան հատվածում նույնպես հանգիստ է եղել:
Կարդացեք նաև
Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել. Չորս հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմում մեկ տասնյակից անցնում է զոհերի թիվը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ