Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ տխուր պատկեր է խորհրդարանական դիվանագիտության մեջ. Արտակ Զաքարյան. «Հրապարակ»

Հուլիս 15,2020 12:09

Հայաստանի հանրությունը պարբերաբար միջազգային հանրությունից ինչ-որ արձագանքներ է սպասում, միջամտություն մեր այս կամ այն խնդրին։ Այդ ակնկալիքները հատկապես սրվում են պատերազմական իրավիճակում, երբ Ադրբեջանը հերթական սադրանքն է սանձազերծում սահմանին ու պատերազմ հրահրում։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնականում Ռուսաստանի Դաշնության արձագանքն է, որ իր մեջ պարունակում է կոնկրետ խնդիրներ եւ ավելի շատ փակում է Թուրքիայի հայտարարության հետեւանքները։

– Միջազգային կառույցներից նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է կոչ արել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին։ Սա ի՞նչ կտա մեզ։

– Դե, ընդհանուր առմամբ, ստանդարտ, ոչինչ չասող, ոչինչ չտվող հայտարարություն է, ավելի էական է, որպեսզի այդ հայտարարությունները դառնան կոնկրետ բանաձեւեր, կոնկրետ փաստեր եւ կոնկրետ միակողմանի, ոչ թե համաչափ բան լինի, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանն է իր ամբողջ ուժերը կուտակել եւ արդեն անցել է նաեւ խաղաղ բնակավայրերի ռմբակոծությանը։ Էստեղ անհրաժեշտ է նաեւ հարցերը փորձել տանել անվտանգության խորհուրդ, նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների շրջանում տարածել համապատասխան հայտարարություններ, տանել դիվանագիտական աշխատանք։ Շատ տխուր պատկեր է խորհրդարանական դիվանագիտության մեջ, շատ տխուր պատկեր։

– Ի՞նչ էիք ակնկալում խորհրդարանական դիվանագետներից, նաեւ՝ մեր ԱԳՆ-ից։

– Ասեմ՝ պանդեմիայի պայմաններում էսպիսի զարգացումներ եւ էսքան անլուրջ կամ էսքան անտեղյակ վերաբերմունք միջազգային հանրության կողմից, դա նշանակում է, որ մեր համապատասխան օղակները շատ վատ են աշխատում կամ պատկերացում չունեն, թե ինչ ուղղությամբ կարող են զարգացումները գնալ։ ՄԻՊ գրասենյակը շատ ավելի ակտիվ է էսօր միջազգային դիվանագիտությամբ զբաղված, քան մեր խորհրդարանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031