Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ Ղարադաշ բարձունքն այժմ հայկական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվելու մասին

Հուլիս 15,2020 00:55

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը լիարժեք տեղեկություն չունի, թե Տավուշի հիմնարկ-ձեռնարկություններից, որոնք են իրենց գործունեությունը դադարեցրել: Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված բրիֆինգի ընթացքում նա նշեց, որ այս հարցը վաղը ՏԻՄ ներկայացուցիչների հետ կամփոփեն և դրան կանդրադառնան:

Aravot.am-ի հիշեցմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ըստ էության, չի հերքել՝  Տավուշի մարզի Մովսես, Չինարի և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի մոտ գտնվող Ղարադաշ բարձունքն այժմ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է և հարցին՝ հաստատո՞ւմ է այս տեղեկությունը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես մեր քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել դիրքերի բարելավման մասին: Նորից եմ խնդրում. եկեք թողնենք զինված ուժերն իրենց խնդիրը կատարեն, հետագայում ըստ անհրաժեշտության կխոսենք դրա մասին»:

Հակառակորդի զոհերի թվի մասին Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հենց այսօր տեսել ենք արդեն 11 հաստատում, որոնց մեջ մտնում էին նաև առաջին օրերի զոհերը, կարող է այդ թիվը փոխվել»:

Փաստմանը՝ հայկական կողմից զոհվածները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են եղել, բայց նրանց թվում կար նաև կրտսեր սերժանտ, ուստի ի՞նչ գործողությունների պատճառով է նա զոհվել, Արծրուն Հովհաննիսյանը գերադասեց չպատասխանել, թե կոնկրետ ինչ գործողությունների պատճառով, միայն նշեց. «Շատ լավ հասկանում ենք, որ մարտական գործողությունները միայն առաջնագծում տեղի չեն ունենում: Եթե հակառակորդը կիրառում է մարտական ԱԹՍ-ներ, հրետանու տարբեր տրամաչափեր, հասկանում ենք, որ ժամանակակից պատերազմում թիկունք ու առաջնագիծ հասկացությունները հարաբերական են: Մենք մարտական հերթապահության մեջ առաջնագիծ չենք տանում ժամկետային զինծառայողներին, բայց ճակատներն ու խորությունները փոխվել են, հաճախ մարտական գործողությունները նաև խորքում են տեղի ունենում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031