Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապօրինի որդեգրումների գործընթացում մասնակցություն է ունեցել նաեւ սոցապ նախկին աշխատող. Հայկուհի Խաչատրյան

Հուլիս 14,2020 23:05

«Ես՝ ինքս նախաքննական մարմնին ներկայացրել եմ տեղեկություն, որ նախկին սոցապ աշխատողը մասնակցություն ունի ապօրինի որդեգրումների հետ:  Բողոքը եկել է Շվեյցարիայից: Անուններ այս պահին չեմ նշի», Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում նոր հանգամանքների ի հայտ գալու մասին քննչական կոմիտեի տարածած տեղեկությանը՝ասաց «Հայոց մայրեր» հասարակական շարժման ներկայացուցիչ Հայկուհի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը 2019թ.-ին «Հանրապետական ծննդատանը» իր երրորդ երեխային է  ծննդաբերել, բայց այդպես էլ նրան չի տեսել եւ պնդում է, որ իր երեխան ողջ է, բայց նրան խաբել են՝ հայտնելով, թե մահացած է:

Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ իր երեխայի ծնվելու ժամկետներին համապատասխանող այս պահին ՌԴ-ում գտնվող մի երեխայի տվյալներ են իրեն հայտնի դարձել. «Աղջիկ երեխա է, նկարներ են փոխանցվել, երեխային նմանեցնում եմ մեր գենետիկային , ամուսնուս կողմին, ես այդ տվյալներն ուղարկել եմ ստուգման: Պարզել եմ նաեւ, որ նրանք, ում մոտ այս պահին գտնվում է երեխան, տարիներ շարունակ չեն կարողացել երեխա ունենալ:  Շրջապատից պարզել եմ նաեւ, որ երեխան 2019 թվականի մարտ ամսից է նրանց տանը, սկսել եմ հետաքննություն, այդ տեղեկությունները տվել եմ ստուգման, սպասում եմ արդյունքների: Իմ երեխայի մահն արձանագրված չէ, սեռը հայտնի չէ, ես հարցում եմ արել, պարզվում է՝ երկու արական սեռի երեխայի մահ են գրանցել այդ ժամկետում, բայց իրականում հնարավոր է՝ երեխաներից մեկը մահացած լինի: Ըստ իմ պարզած տեղեկությունների՝  ավելի փոքր ժամկետի երեխայի մահ արձանագրվել է, ու հնարավոր է, որ հենց այդ երեխային են տարել դատաբժշկական կենտրոն, եւ երբ ես հարց եմ բարձրացրել, որ ԴՆԹ պետք է  անեմ, նրանք թաքցրել են մարմինը՝ ասելով, որ օրգան է ուղարկվել, բայց փաստացի մարմին է ուղարկվել, այդ մասին ե՛ւ քննիչն է ասել, ե՛ւ քննչական կոմիտեից եւ փաստաթղթերում կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031