Ջերմուկում այսօր կայացավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրը: Մրցաշարի միանձնյա առաջատար, արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց միջազգային վարպետ Դավիթ Շահիյանին եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 7,0 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար: Հաղթողին հաջորդում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը՝ 5,5 միավոր եւ Շանթ Սարգսյանը՝ 5,0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ