Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիան կրկին արգելափակվեց. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 14,2020 23:54

«Ամերիկայի ձայն». Կալիֆոռնիան կրկին արգելափակվեց: Նահանգապետ Գավին Նյուսոմը պահանջել է դադարեցնել ժամանցի վայրերի, մարզասրահների, եկեղեցիների վերաբացման գործընթացները, քանի որ ԱՄՆ ամենաշատ բնակչություն ունեցող նահանգում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կրկին սկսել է աճել:

«Այսօր հայտարարում ենք լրացուցիչ պետական գործողությունների մասին, որոնք վերաբերում են տանը մնալու հորդորին: Պահանջում ենք, որ բոլոր շրջանները փակեն հետևյալ ոլորտները ՝ ռեստորաններ, գինետներ, կինոթատրոններ, ընտանեկան զվարճանքի կենտրոններ, կենդանաբանական այգիներ, թանգարաններ և բոլոր բարերը»,-ասել է նա:

Դեպքերի աճը նաև ստիպել է, որ Կալիֆոռնիայի ամենամեծ շրջաններից երկուսի ՝ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի դպրոցները շարունակեն առցանց գործել:

«Կարևոր եմ համարում բոլորիդ հիշեցնել, որ այս վիրուսը շուտով չի վերանա: Հուսով եմ, որ բոլորս դա գիտակցում ենք: Եվ վիրուսը չի վերանում նաև տաք եղանակի պատճառով: Ուստի բոլորիս պարտականությունն է սթափվել, քանի դեռ չկա պատվաստանյութ և արդյունավետ բուժում այս վիրուսի դեմ»,-ասել է նահանգապետը:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Կալիֆոռնիայում կորոնավիրուսով հոսպիտալացված մարդկանց թիվը աճել է 28, ինտենսիվ խնամքի կարիք ունեցողների թիվը՝ 20%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031