Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» երկու անպատասխան գնդակ անցկացնելով «Նոայի» դարպասը՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում, իսկ «Շիրակ», «Ալաշկերտ» եւ «Նոա» ակումբները հանդես կգան Եվրոպա լիգայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ