Բելառուսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը սահմանին և քայլեր ձեռնարկել՝ զինված հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության բելառուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի հայտարարությունը:
Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների միջոցով, իսկ ուժի կիրառումը կարող է միայն բարդացնել իրավիճակը։ Բելառուսը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության աճի և զոհերի:
Երկրի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ երկու երկրները խելամտություն կցուցաբերեն և ուղիղ երկխոսություն կհաստատեն: «Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի բոլոր բարեկամական պետությունները կօգտագործեն իրենց հեղինակությունը իրավիճակն ապաէսկալացնելու համար, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հայտարարությունում։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ