Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ, զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հետագա էսկալացիան կանխելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կոչին», – ասել է Ափաթուրայը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ