Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի իր հատվածում թիրախավորել է սեփական խաղաղ բնակչությանը: Aravot.am-ի հետ զրույցում «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ դա հակառակորդի գործելաոճն է. «Ադրբեջանի հրետանային դիրքերի հետազոտությունը ցույց է տալիս, որ հրետանային մարտկոցների զգալի մասը տեղակայված է իրենց սահմանամերձ բնակավայրերի տներից մի քանի մետր հեռավորության վրա կամ հենց բնակավայրի տարածքում: Երբ այդ դիրքերից նրանք կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, մենք պետք է պատասխան կրակով լռեցնենք իրենց կրակակետերը, որովհետեւ այլ ելք չկա, նրանք այդ դիրքերից թիրախավորում են մեր խաղաղ բնակավայրերը: Մեր պատասխան կրակի արդյունքում, քանի որ հակառակորդի հրետանու մարտկոցները տեղակայված են գյուղական տներին մոտ, հավանական է, որ կտուժեն նաեւ իրենց խաղաղ բնակիչները: Սակայն դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը, որն իր դիրքերը տեղակայել է այդպես՝ թիրախավորելով իր բնակչությանը եւ վերջինիս փաստացի օգտագործելով որպես կենդանի վահան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Razm.info-ի