Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում պետական անվտանգության սպառնալիքի դեպքում ընդդիմադիր ուժերը մոռանում էին իրենց քաղաքական պայքարի մասին, իսկ այսօրվա ընդդիմադիրները հանդես են գալիս անընդունելի դիրքերից և որակումներով». Արթուր Հովհաննիսյան

Հուլիս 14,2020 20:30

Ըստ պատգամավորի՝ հեղափոխությունից անմիջապես հետո մշտապես պատրաստ ենք եղել Ադրբեջանի կողմից ցանկացած տեսակի գործողության՝ թե′ ռազմական, թե′ տեղեկատվական գործողությունների առումով, ու այն, ինչ հիմա կատարվում է Իջևանում, նախապես մեզ համար պլանավորված է եղել:

«Իշխանությունն ամեն օր ու անընդհատ անելիք ունի»,-հարցին՝ այն, որ ըստ փորձագետների դիտարկման՝  2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի համախմբված էինք և ավելի բաց էինք աշխատում արտաքին լսարանի հետ, արդյոք դրանում իր մեղավորությունն ունի՞ և անելիք ունի՞ իշխանությունը, այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Հոդված 3» ակումբի կազմակերպած ռազմական լարված իրավիճակներում ատելության քարոզի տարածման առանձնահատկությունների ու դրա դեմ պայքարի հնարավորությունների թեմայով տեսաքննարկմանն այս առիթով պատգամավորը նկատեց. «Նախկինում, երբ պետական անվտանգության սպառնալիք կար, բոլորը համախմբվում էին անկախ իրենց ունեցած քաղաքացիական հայացքներից, անկախ նրանից, որ  մարդիկ մտածում են, որ այդ պահին կառավարող ուժը հանցագործ է: Նախկինում ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը մոռանում էին իրենց քաղաքական պայքարի մասին, իսկ այսօրվա ընդդիմադիր դաշտում գտնվողները, որոնք ինձ համար քաղաքական առումով ամենևին էլ ընդդիմություն չեն, հանդես են գալիս անընդունելի դիրքերից և որակումներով: Այն անձինք, ում մասին խոսում եմ, մեծ ազդեցություն ունեն տեղեկատվական մի շարք խողովակների վրա, ինչի հետևանքով էլ  խնդիր ենք ունենում հանրությանը ճշգրիտ տեղեկություններ հասցնելու հետ»:

Խոսելով Իջևանում ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ստեղծման մասին, որի աշխատանքները համակարգելու է Արծրուն Հովհաննիսյանը` պատգամավորը նշեց. «Կոչ եմ անում բացառապես հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Տվյալ շտաբը, որը ստեղծվել է Իջևանում,  նախանշվել, գծագրվել է դեռ «Շանթ 2018» միջոցառումների ժամանակ: Կարելի է ասել, որ մենք հեղափոխությունից անմիջապես հետո մշտապես պատրաստ ենք եղել Ադրբեջանի կողմից ցանկացած տեսակի գործողության՝ թե′ ռազմական, թե′ տեղեկատվական գործողությունների առումով: Այն, ինչ հիմա կատարվում է Իջևանում, նախապես մեզ համար պլանավորված է եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031