Լրահոս
Օրվա լրահոսը

Լրանում է կալանքի երկու ամիսը, և քաջարանցիները անհամբեր սպասում են տղաների ազատվելուն

Հուլիս 14,2020 19:15

Լրանում է երկու ամիսը՝ ինչ քաջարանցի երիտասարդներ Խորեն Միրզոյանը, Լևոն և Բաբկեն Համբարձումյանները առևանգման փաստով հարուցված քրեական գործով գտնվում են նախնական կալանքում։ Դեռևս երկու ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալությունները ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի միջնորդությամբ, որպեսզի կալանքը խափանման միջոց կիրառեն՝ դատարանը մեկ անձի հիմնավոր կասկածի բացակայությամբ ազատ արձակեց, նույնիսկ քննիչի բողոքով վերաքննիչ քրեական դատարանը  հիմնավոր կասկածի բացակայության հիմքով թողեց անփոփոխ, բայց մյուս երեք անձանց՝ Խորեն Միրզոյանին, Լևոն և Բաբկեն Համբարձումյաններին նույն հիմքով, նույն հոդվածով կալանավորեցին, այսինքն` իրականացրեցին ընտրովի արդարադատություն։

Այս գործում տուժող Շավարշ Մարգարյանը իրեն տուժող չի ճանաչում, նույնիսկ նա փաստում է, որ առևանգում չի եղել։

Լրանում է կալանքի երկու ամիսը, և քաջարանցիները անհամբեր սպասում են տղաների ազատվելուն,  հակառակ դեպքում իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ ցույցերով։

«Քաջարան» Բարեգործական հասարակական կազմակերպություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031