Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց դատարան կանչել Գեւորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին

Հուլիս 14,2020 19:07

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանադրական կարգի տապալման գործի քննությունը շարունակվում է: Ինչպես տեղեկացրել ենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանում հարցաքննելու ՍԴ նախկին դատավոր Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներին, Սամվել Մայրապետյանին, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանում հարցաքննելու ենթադրյալ դեպքի անմիջական ականատեսներին եւ մեղադրանքի որոշման մեջ նշված որոշակի գործողություններ կատարած անձանց՝ մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանին, Գեւորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին եւ Արմեն Հակոբյանին:

Նա ասաց, որ նրանցից որոշները հարցաքննվել են, որոշները՝ ոչ: Քրդատավարության օրենքի կանոնին հակառակ՝ քննիչը որոշել է այս անձանց չհարցաքննել, մինչդեռ նրանք կարող էին կարեւոր տեղեկություններ հայտնել:

Միհրան Պողոսյանն ասաց, որ Վահագն Հարությունյանը եւ Արմեն Հակոբյանը եղել են քննչական խմբի անդամ եւ ղեկավար Մարտի 1-ի գործով, Տիգրան Կարապետյանը եղել է այն թեկնածուներից մեկը, որը դիմել է ՍԴ ու ըստ մեղադրանքի, դրա հետ կապված եղել է ճնշում դատարանի վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031