Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին եւ այլ նախկին պաշտոնյաներին միջնորդեցին Քոչարյանի գործով կանչել դատարան

Հուլիս 14,2020 19:01

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանադրական կարգի տապալման գործի քննությունը շարունակվում է: Ինչպես տեղեկացրել ենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանում հարցաքննելու ՍԴ նախկին դատավոր Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներին, Սամվել Մայրապետյանին, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանում հարցաքննելու Մանվել Գրիգորյանին, Գեւորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին եւ Արմեն Հակոբյանին:

Իսկ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդեց Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին որպես վկա հրավիրել դատարան՝ պարզելու համար, թե Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածի փոփոխությունները կապվա՞ծ էին 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ, թե՞ ոչ:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը 13-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031