Արցախի Հանրապետությունում ապրիլի 7-ից է արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 153 դեպք: Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբի ուղիղ եթերում ասաց Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:
Նա նշեց, որ 153 հաստատված դեպքերից բուժում են ստանում 29-ը , խրոնիկ հիվանդություններով 10 քաղաքացի ստացիոնար բուժում են ստանում, 10-ից 2-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ միջին ծանրության, 19-ը քաղաքացու մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ.«Այս քաղաքացիները մեկուսացվել են հյուրանոցներում եւ այնտեղ են բուժվում: Այսօր կառավարությունն ունի հնարավորություն նման դեպքերը մեկուսացնել հյուրանոցներում, որպեսզի վարակի փոխանցման շղթան կոտրենք»:
Արցախում կորոնավիրուսի 153 հաստատված դեպքերի մեծ մասը՝ 65-ը Ստեփանակերտի քաղաքացիներն են, 1-ը՝Ասկերանի բնակիչ, 6-ը՝ Շուշիի, 3-ը՝ Մարտունու,29-ը՝ Հադրութի, 12-ը՝ Մարտակերտի, 34-ը՝Շահումյանի, 3-ը՝ Քաշաթաղի:
Տիկին Հարությունյանն ասաց, որ Արցախի սահմանին արագ թեստեր են իրականացնում, 11 հազար նման թեստ է իրականացվել հունիսի 15 –ից մինչեւ հուլիսի 9-ը, 17 քաղաքացու մեկուսացրել են: Ըստ Տիկին Հարությունյանի, Հունիսի 15-ից 2078 ՊՇՌ թեստավորում է իրականցվել:
Կարդացեք նաև
Տիկին Հարությունյանն ասաց, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները խախտում են ինքնամեկուսացման պայմանները, նա պատմեց, որ մի քաղաքացու ցուցում էր տրվել ինքնամեկուսանալ մինչեւ թեստի պատասխանը պարզ լինի.«Սակայն նա խախտել է պահանջը, գնացել էր ընկերներին ու հարազատներին տեսակցության, երկու օր հետո թեստի արդյունքը դրական եղավ, նրան եւ նրա հարազատներին ու մյուս կոնտակտավորներին մեկուսացրեցինք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ