Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ում Հայկ Հովհաննիսյանի կարգապահական պատասխանատվության հարցով նիստը չկայացավ. քվորում չկար

Հուլիս 14,2020 18:10

«Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստն այսօր չկայացավ քվորումի բացակայության պատճառով»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք՝ ըստ ՍԴ պաշտոնական կայքի՝ ՍԴ-ն որոշել է քննության առնել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմումը: ԲԴԽ-ն, կասեցնելով խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը, դիմել էր ՍԴ՝ Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա) սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:

Հուլիսի 14-ին նախատեսված էր գործի դատաքննությունը: Զեկուցող էր նշանակվել Արևիկ Պետրոսյանը:

Aravot.am-ը Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց՝ հաջորդ նիստը ե՞րբ է կայանալու: Նա պատասխանեց. «Ըստ ժամանակացույցի՝ ՍԴ հաջորդ նիստը նախատեսված է օգոստոսի 25-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031