Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ՆԱՏՕ-ում ԽՎ իտալական պատվիրակության փոխնախագահ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինիի գրառումը.
«Համերաշխություն եմ հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին, որը դարերի ընթացքում շատ տառապանքներ է կրել: Թող խաղաղությունը գերակայի բռնության նկատմամբ, սա ողջ Լեգա կուսակցության հույսն է: Մենք Հայաստանի կողքին ենք»: