2020 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգեր են ստացվել ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն, ՀՀ Արմավիրի մարզի Ղուկասավան և ՀՀ Լոռու մարզի Ուրասար համայնքներում վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ։
Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են նշված համայնքներ, տեղում պարզել, որ արագիլներից 2-ը ձագեր են և բնից ընկնելով թևի վնասվածք են ստացել, 1-ը՝ հյուծված է եղել։
Թռչուններին տեղափոխել են Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն, որտեղ թևի վնասվածքով արագիլներին վիրահատել են։
«Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոնում թռչունները կմնան ուժեղացված խնամքի տակ և վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն:
Կարդացեք նաև
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին