Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին թվում է, թե ինքն ունի այն ուժը, որը կարող է օգտագործվել խնդրի՝ ուժի գործադրմամբ կարգավորման համար»

Հուլիս 14,2020 17:11

«Սովորաբար, նման գործողությունների Ադրբեջանը դիմում է բանակցություններին նախորդող փուլերում կամ միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցերի ժամանակ: Սակայն այս անգամ ոչ թե Արցախի, այլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման եւ կոնֆլիկտի աստիճանի բարձրացման գործոններն Ադրբեջանի համար ներքաղաքական բնույթ են կրում: Ադրբեջանը փորձում է արտաքին թշնամի գտնել եւ դրա միջոցով ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացվող գործողություններին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նա փաստեց, որ հետհամաճարակային իրավիճակը բարվոք չէ նաեւ Ադրբեջանում. «Սոցիալ-տնտեսական ճգնաժամին նպաստեց նաեւ նավթի գների անկումը: Բայց իրավիճակը միայն Ադրբեջանի ներքաղաքական գործոններով պայմանավորելն ամբողջական պատկեր չի տա: Ըստ էության, Ադրբեջանը հերթական անգամ փորձում է ցույց տալ, որ ինքն ունի կամ, ավելի ճիշտ՝ իրեն թվում է, որ ինքն ունի այն ուժը, որը կարող է օգտագործվել խնդրի՝ ուժի գործադրմամբ կարգավորման համար: Սակայն դա արդարացված չէ, ինչպես ցույց տվեցին այս երկու օրվա իրադարձությունները»:

Մարգարովի բնորոշմամբ՝ հայկական կողմը միշտ ցուցաբերել է պատրաստակամություն՝ շարունակելու բանակցային գործընթացը, սակայն այս պարագայում հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը, ինչն այլ լարվածություն է ի հայտ բերում՝ տարածաշրջանային անկայունության տեսանկյունից. «Ադրբեջանը խախտում է հայ-ադրբեջանական սահմանը, ինչի հետեւանքը կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը համապատասխան ուղերձ կստանա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին. այն կարող է լինել դատապարտված: Դրա համար ՀՀ-ն լուրջ տեղեկատվական ներուժ պետք է գործադրի եւ թույլ չտա, որպեսզի Ադրբեջանի «վաճառած» փաստերը եւ տեղեկատվական հոսքերը ոչ նպաստավոր պայմաններ ստեղծեն հայկական կողմի համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031