Կրեմլում խորապես անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունների առնչությամբ և կողմերին զսպվածության, ինչպես նաև հրադադար հաստատելու կոչ են անում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել, ինչի մասին բազմիցս հայտարարել է տարբեր մակարդակներում։
«Գիտեք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ հեռախոսազրույցներ է ունեցել Բաքվում ու Երևանում իր գործընկերների հետ։ Այդ պատճառով, ևս մեկ անգամ զսպվածության կոչ ենք անում»,-հավելել է նա։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ