Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդերքի մասին օրենքն ինչ է արգելելու, պոչամբարներն ինչ չափանիշներով պետք է կառուցվեն

Հուլիս 14,2020 15:47

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր Հայաստանի ընդերքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, հետաքրքրվեց՝ եթե հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարողը գրավ է դնում, ապա, այդ գումարները պետք է օգտագործի միայն դրա հետ կապված խնդիրների՞ համար, ուրիշ բան չի՞ կարող անել:

Նիստին ներկա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Լիլիա Շուշանյանն ասաց, այո, բարեխիղճ տնտեսվարողը պետք է հիմնավորի, օրինակ՝ տեխնիկա է գնում, աշխատավարձ է տալիս, նոր ուսումնասիրություն է անում, թե նոր հորատում, որ նրան թույլատրվեն ծախսել այդ գումարները:

Նիստի մեկ այլ մասնակից հետաքրքրվեց, թե այսօր լուրջ խնդիր է պոչամբարների հարցը եւ չոր պոչերի խնդիրը, ո՞րն է լինելու հետագա անելիքը, եթե նախկին գործելաոճից հրաժարվում են: Հարցրեց նաեւ՝ մեր երկրում պոչամբարներն ի՞նչ տեսք են ունենալու:
Տիկին Շուշանյանն ասաց, որ չոր պոչերը շատ ավելի ընդունելի տարբերակ է եւ ինչ-որ տեղ՝ նաեւ տնտեսվարողին ձեռնտու եւ չոր պոչերի մշակման տեխնոլոգիան տնտեսվարողն ինքը պետք է որոշի եւ մինչեւ 500 հազար տոննա արտադրողականությամբ հանքավայրի դեպքում պոչերի տեխնոլոգիայի կիրառումը պետք է պարտադիր լինի: Խոսքը միայն մետաղական հանքավայրերի մասին է:

Ինչ վերաբերում է վերընթաց պոչամբարներին, ապա, ըստ փոխնախարարի, Հայաստանը գտնվում է սեյսմակտիվ գոտում եւ ընդերքօգտագործման ոլորտում բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ հակացուցված են վերընթաց պոչամբարները նմանատիպ գոտիներում. «Այսօր Հայաստանում հիմնականում կառուցվում են վերընթաց պոչամբարներ, իսկ վերընթացը հենց այդ ամբարտակի կառուցման մեթոդն է: Իրականում շատ մեծ չեն տարբերությունները, որ տնտեսվարողը չի կարող, այդպես չէ, ուղղակի պատվարներն ավելի ամուր կլինեն: Եթե վերընթացն արգելում ենք, տնտեսվարողը կարող է կամ վարընթաց մեթոդը կիրառել կամ՝ կենտրոնականը»:

Ի՞նչ է լինելու արդեն կառուցված վերընթաց պոչամբարների ճակատագիրը, օրենքը դրանց մասով լուծում առաջարկո՞ւմ է հարցին, Լիլիա Շուշանյանը պատասխանեց՝ հետադարձ ուժ չի լինի վերընթացի մասով, որովհետեւ այդ պարագայում տնտեսվարողներին էական ծախսերի առաջ կկանգնեցնեն. «Այս պահին նման հարց չենք բարձրացնում, խոսքը նոր նախագծերի մասին է, թեկուզ նույն տնտեսվարողների նոր նախագծերի, նոր պոչամբարների մասին է: Իսկ արդեն գործողները, ԱԻՆ-ի հետ տեխնիկական անվտանգության մոնիտորինգի տակ են»:

Հարցին, օրինակ՝ գնում են ստուգման եւ պարզվում է՝ պոչամբարը ճիշտ չի շահագործվում այդ պարագայում պետության քաղաքականությունը ո՞րն է, տիկին Շուշանյանը պատասխանեց, որ դա իր նախարարության իրավասության ներքո չէ, այլ տեխնիկական անվտանգության մարմինների. «Եթե հարցը նրան է հասնում, որ պետք է դադարեցնի շահագործումը, այդ դեպքում նոր մեր լիազոր մարմնի դերակատարությունն է»:

Նիստը վարում էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031