«Այս պահին ես նորմալ եմ համարում, որ երկարաձգեցին, այլ խնդիր է, թե ինչ էին անում մինչև հիմա»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով արտակարգ դրության երկարացմանը` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ արտակարգ դրությունը չերկարաձգելն առնվազն սխալ է․ «Այլ խնդիր է, թե ինչ են արել այս չորս ամսվա մեջ՝ ոչ մի բան։ Ամեն ինչ արել են, որ սկզբից վատ լինի, հետո, երբ հայտարարել են կարանտին, հայտարարել են հայտարարելու համար։ Հիմա էլ, ես կարծում եմ՝ նույնն է, ընդամենը ձևի համար, ես գիտեմ, որ ոստիկանների վրա պլան է դրած, որովհետև խոսել եմ ոստիկանների հետ»։
Կարեն Քոչարյանի հաշվարկներով՝ կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը միշտ կազմել է կատարված թեստերի 30 տոկոսը․ «Այս վիճակում չերկարացնելը հանցագործություն է։ Եթե դա էլ չանեն 30 տոկոսը կդառնա 60 տոկոս, այլ խնդիր է, որ չեն արել ոչ մի բան»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ