Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին. ՀԱՊԿ-ի արձագանքը

Հուլիս 14,2020 15:19

ՀԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կողմերին անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ, որն առաջացել է հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, այդ թվում ծանր սպառազինության կիրառմամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան պետությունների սահմաններում, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,-ասվում է մեկնաբանությունում:

Կազմակերպությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ լիազորություն ներքո գտնվող տարածքներում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031