«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը համարում եմ ԱՂԲ-ը։ Ուր գնում ես, աղբ է թափված։
✅2018-ին 407, 2019-ին 101 մարդ ու կազմակերպություն է տուգանվել Երևանում աղբը չսահմանված վայրում թափելու համար։
✅Չսահմանված վայրերում աղբ թափողներին պետք է պատժել։
✅Հատկապես տեսարժան վայրերի հարակից մարդաշատ տարածքներում պետք է փակցնել տեղեկատվական ցուցանակներ այն մասին, որ աղբ թափելը դրա համար չնախատեսված վայրում պատժվում է տուգանքով։
Կարդացեք նաև
✅Պետք է տեղադրել աղբամաններ։
Տեսեք Երևանի Քաղաքապետարանի տրամադրած տեղեկություններն այն մասին, թե քանի մարդ ու կազմակերպություն է տուգանվել ըստ տարիների աղբը ճիշտ տեղում չթափելու համար։ Քիչ շատ քիչ, ու աստիճանաբար այդ թվերը նվազում են, աղբն էլ, բնականաբար, ավելանում։