Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխայի ծննդյան նպաստը ստանալու համար էլ դռնեդուռ չեն ընկնելու. Հանրային ծառայությունների համարանիշը տպվելու է ծննդականում

Հուլիս 14,2020 15:12

Կառավարությունն առաջարկում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու երեխայի ծննդյան վկայականում ծնողների թույլտվությամբ հանրային ծառայությունների համարանիշը գրել: Բանն այն է, որ սոցիալական ծառայություններից օգտվելու համար այդ համարանիշը պետք է, օրինակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար սոցիալական ապահովության ծառայություն պետք է գնա, որտեղից պահանջում են հանրային ծառայությունների համարանիշ, որը պետք է տա ոստիկանությունը՝ բնակչության պետական ռեգիստրից:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ այլեւս քաղաքացին կարիք չի ունենա ոստիկանության բնակության պետռեգիստր գնա, դռնեդուռ ընկնի: Հետագայում այս ծառայություններն ավելի մատչելի են դարձնելու՝ այլ փաթեթով:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031