Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը. Նիկոլ Փաշինյան

Հուլիս 14,2020 14:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել.

 Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և  Ֆրանսիայի բարե­կամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցությամբ։

 Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրա­վունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքա­կրթական արժեքները։

 Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի մի­ջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակ­ներում։

 Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնոր­դական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային  խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։

Սիրով սպասում եմ առաջիկայում հյուրընկալելու Ձեզ Հայաստանում պե­տա­կան այցով։

 Կրկին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու անսպառ եռանդ, իսկ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և նոր նվաճումներ:

 Ջերմորեն՝  Նիկոլ Փաշինյան»։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031