ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ իմ գործընկեր Ջոել Ֆորդևինդը, միացել է տարբեր երկրների խորհրդարանականներին, ովքեր դատապարտում են սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը։
«Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել և վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև». Ջոել Ֆորդևինդ»:
Goed dat de SG van de VN de Azerbeidzjanse beschietingen op Armenië veroordeelt. Dit zijn uitlokkingen tot hernieuwde oorlog om Nagorno-Karabach. Hoop dat de OVSE kan bemiddelen en de rust kan herstellen Azerbeidzjan en Armenië. https://t.co/WoMLKJKwpi
— Joël Voordewind (@JoelVoordewind) July 14, 2020