ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս պահին միջնորդությունը ներկայացնում է Ս․ Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Նիստի սկզբում դատավորը հայտնել է, որ ստացվել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Սակայն Ասլանյանն ինքը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ այսօրվա նիստին, և միջնորդության քննարկումը հետաձգվել է»։