Aravot.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից մեկնաբանություն խնդրեց Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձում հնչած որոշ մտքերի, մասնավորապես այն արտահայտության վերաբերյալ, թե ինքը հույս ունի, որ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր դասը վերջապես կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, եւ կգլխավորի ազգային ազատագրական պայքարը:
«Ծանոթ ենք իր տեսաուղերձին…Եկեղեցին գիտակցում է իր առաքելությունը և ինքն է ձևավորում իր օրակարգը»,-ասաց տեր Վահրամը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ