Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ս. Սոֆիան մզկիթի վերածելն ավելի է բացահայտում այն ​​ծայրահեղ հայացքը, որով Էրդողանը ցանկանում է Թուրքիան իսլամական աշխարհում վերածել առաջնորդող իշխանության. Հունահայ կազմակերպությունների հայտարարությունը

Հուլիս 14,2020 13:55

Հունահայ կազմակերպությունները դատապարտում են Ս. Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը

Կրկին ականատես ենք թուրքական ծավալապաշտության վերելքին և միջազգային պայմանագրերը ոտնահարելու փորձին: Ս. Սոֆիան մզկիթի վերածելն ավելի է բացահայտում այն ​​ծայրահեղ հայացքը, որով Էրդողանը ցանկանում է Թուրքիան իսլամական աշխարհում վերածել առաջնորդող իշխանության:

Նույն հակաժողովրդավարական-բռնակալ կաստան, որ 20-րդ դարի սկզբից մինչ օրս ղեկավարում է Թուրքիան, այսօր՝ բազմակողմանի խոր ճգնաժամի ծանրության ներքո, աշխատում է իր ձախողությունները քողարկել քաղաքական հակառակորդների աննախադեպ հետապնդումներով և քրիստոնեական խորհրդանիշները արհամարհելով, և այդ միջոցներով փորձում է իր գերակայությունն հաստատել ընդդեմ երևակայական հակառակորդների:

Ողջ աշխարհի և առաջին հերթին միջազգային կազմակերպությունների պարտականությունն է խստորեն դատապարտել Ս. Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի անընդունելի որոշումը, ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու համար մարդկային, կրոնական, մշակութային և պատմական իրավունքները ոտնահարող նման գործողությունները:

Աթենք, 13 հուլիսի 2020թ.

ՀԱՅԱՍՏԱՆ հասարակական մշակութային կենտրոն

Հայ-հունական ​​հետազոտությունների կենտրոն

Սոցիալ-դեմոկրատ ​​Հնչակյան կուսակցություն- Հունաստան

Հայկական ժողովրդական շարժում, Հունաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031