Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանվել է Ադրբեջանի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը

Հուլիս 14,2020 13:36

Ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:

Փոխանցելով այս տեղեկությունը՝ «Ռազմինֆոն» իր ֆբ էջում հայտնել էր. «Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ»: Ըստ «Ռազմինֆոյի» դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը:

Քիչ առաջ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այս տեղեկությունները. «Գեներալը հաստատվեց…»: Մեկնաբանություններում օգտատերերը պնդում են, որ հաստատվել է նաեւ գնդապետ Իլգար Միրզեևի զոհվելու մասին լուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031