Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ար­սեն Թո­րո­սյա­նը, կոմ­պե­տեն­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան և մե­ծա­խո­սու­թյան ի­մաս­տով, այս իշ­խա­նու­թյան խոր­հր­դա­նիշն է». Խաժակյան. «Իրատես»

Հուլիս 14,2020 13:05

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար, «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան կա­ռա­վար­ման խոր­հր­դի ան­դամ ԴԱ­ՎԻԹ ԽԱ­ԺԱ­ԿՅԱ­ՆԸ։

Իշ­խա­նու­թյունն ար­տա­կարգ դրու­թյու­նը եր­կա­րաձ­գեց ևս մեկ ամ­սով: Ի վեր­ջո՝ սա ինչոր բան տա­լի՞ս է, թե՞ այն, ա­ռա­ջին հեր­թին, մարդ­կանց ա­զատ տե­ղա­շարժն ու հա­վաք­նե­րը սահ­մա­նա­փա­կե­լու նպա­տակ ու­նի:

– Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից դժ­վար էր հաս­կա­նալ՝ որն է իշ­խա­նու­թյան մար­տա­վա­րու­թյու­նը, դրա ար­դյու­նա­վե­տու­թյու­նը կամ են­թա­տեքս­տը։ Ինքս հետևում եմ պա­րե­տի կող­մից սահ­ման­ված բո­լոր կա­նոն­նե­րին և շատ եմ ու­զում, որ մեր բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րը պահ­պա­նեն դրանք, բայց ինձ հա­մար դժ­վար է պա­տաս­խա­նել Ձեր հար­ցին՝ ար­տա­կարգ դրու­թյու­նը կամ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող հա­կաճգ­նա­ժա­մա­յին մյուս մի­ջո­ցա­ռում­ներն առ­հա­սա­րակ ինչ-որ բան տա­լի՞ս են, թե՞ ոչ: Ին­չու՞, ո­րով­հետև շա­բաթ­ներ շա­րու­նակ նույն՝ չնա­հան­ջող ու օ­րի­նա­չա­փու­թյուն դար­ձած պատ­կերն ենք տես­նում, այն է՝ թես­տա­վոր­ված ան­ձանց մոտ 30 տո­կո­սի թես­տի պա­տաս­խա­նը դրա­կան է լի­նում: Եվ ան­կախ հան­գա­ման­քից, թե դի­մակ դնել-չդ­նե­լու կամ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը խախ­տե­լու մա­սին Facebook-ի իր անձ­նա­կան է­ջում քա­նի լու­սան­կար կհ­րա­պա­րա­կի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ոս­տի­կա­նու­թյու­նը քա­նի քա­ղա­քա­ցու բեր­ման կեն­թար­կի դի­մակ չդ­նե­լու հա­մար, այդ հա­մա­մաս­նու­թյու­նը պահ­պան­վում է: Այս օ­րի­նակ­նե­րով, բնա­կա­նա­բար, չեմ ու­զում պն­դել, թե դի­մակ դնելն ար­դյու­նա­վետ չէ, բայց վս­տա­հո­րեն հայ­տա­րա­րում եմ՝ հա­մա­վա­րա­կի դեմն առ­նե­լը միայն դի­մակ դնել-չդ­նե­լով չի լուծ­վում: Չեմ կա­րող ա­սել, թե հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տե­սան­կյու­նից ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժիմ սահ­մա­նելն ինչ­քա­նով է ար­դյու­նա­վետ, բայց ակն­հայտ է՝ ար­տա­կարգ ռե­ժիմն իշ­խա­նու­թյան շա­հե­րից է բխում: Այն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս շա­րու­նա­կե­լու տե­ղո­րո­շել մարդ­կանց, սահ­մա­նա­փա­կել մարդ­կանց ա­զատ հա­վաք­ներ կազ­մա­կեր­պե­լու ի­րա­վուն­քը կամ դա հա­յե­ցո­ղա­բար թույ­լատ­րել: Օ­րի­նակ՝ ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նին Ազ­գա­յին ժո­ղո­վի դի­մաց միայ­նակ ցույց ա­նել չի կա­րե­լի, բայց իշ­խա­նու­թյան կցորդ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը նա­խա­գա­հա­կա­նի դի­մաց մի խումբ մարդ­կանց հետ «պի­կետ» կա­րող է ա­նել:

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն այս օ­րե­րին աչ­քի է ընկ­նում քա­ղա­քա­կան բնույ­թի գրա­ռում­ներ ա­նե­լով ու քա­ղա­քա­կան ու­ժե­րին «դա­սեր տա­լով»: Որ­տե­ղի՞ց նրան այդ­քան ժա­մա­նակ:

-Ար­սեն Թո­րո­սյա­նը, կոմ­պե­տեն­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան և մե­ծա­խո­սու­թյան ի­մաս­տով, այս իշ­խա­նու­թյան խոր­հր­դա­նիշն է։ Նրա ան­լուրջ վե­րա­բեր­մուն­քի և ու­շա­ցած քայ­լե­րի հետևանքն է այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը: Ժո­ղովր­դա­վար ցան­կա­ցած երկ­րում ա­ռող­ջա­պա­հու­թյան այս­պի­սի նա­խա­րա­րը աշ­խա­տան­քից ա­զատ­ման դի­մու­մը վա­ղուց էր գրել: Բայց քա­նի որ նրա վե­րա­դա­սը մեծ կար­ծի­քի է իր նա­խա­րա­րի մա­սին և հա­մա­րում է, որ նրա­նից լավ այս ի­րա­վի­ճա­կում ոչ ոք չէր կա­րող կա­ռա­վա­րել, Թո­րո­սյա­նը դեռ կշա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել։ Նա­խա­րարն այ­սօր իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի դեմ ա­վե­լի ջա­նա­սի­րա­բար է պայ­քա­րում, քան հա­մա­վա­րա­կի: Պատ­մու­թյու­նը նման մարդ­կանց չի մո­ռա­նում, ու Թո­րո­սյա­նի ա­նու­նը, կար­ծում եմ, հի­շա­տակ­վե­լու է որ­պես ծայ­րաս­տի­ճան ոչ կոմ­պե­տենտ և հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը ձա­խո­ղած պաշ­տո­նյա­յի։

Իշ­խա­նու­թյունն ա­սում է՝ մի քն­նա­դա­տեք, պա­տե­րազմ է, չի կա­րե­լի, պետք է մի բռունցք լի­նենք: Իսկ նրանք գի­տակ­ցու՞մ են պա­տե­րազ­մա­կան պա­հի լր­ջու­թյու­նը:

– Իշ­խա­նու­թյան մոտ այդ­պի­սի ամ­պա­գոռ­գոռ հա­մե­մա­տու­թյուն­ներ ա­նե­լը շատ լավ է ստաց­վում։ Հայտ­նի ա­նեկ­դո­տի նմա­նու­թյամբ՝ ընդ­դի­մու­թյա­նը հոր­դո­րում են, թե խն­դիր­նե­րի մա­սին մի՛ բարձ­րա­ձայ­նեք, ո­չինչ մի ա­րեք առ­հա­սա­րակ, այլ ուղ­ղա­կի «թու­լա­ցեք և հա­ճույք ստա­ցեք»: Ե­թե սա պա­տե­րազմ է, ու­րեմն այն սկս­վե­լու պա­հից ի վեր կա­ռա­վա­րու­թյու­նը տա­նուլ է տվել: Տես­նու՞մ եք ռես­տո­րա­նա­յին բիզ­նե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դժ­գո­հու­թյուն­ներն ու ըն­դվ­զում­նե­րը: Նրանք վառ ա­պա­ցույցն են այն բա­նի, որ ձա­խո­ղու­մը ոչ միայն ա­ռող­ջա­պա­հա­կան է, այլ նաև տն­տե­սա­կան։ Ա­ռանց­քա­յին մի շարք ո­լորտ­նե­րում խոր ճգ­նա­ժամ է, ինչն օր օ­րի ա­հագ­նա­նում է, իսկ կա­ռա­վա­րու­թյու­նը հա­մար­ժեք ա­ջակ­ցու­թյուն չի ցու­ցա­բե­րում մարդ­կանց:

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031