Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Նրանք ահագին կորուստներ ունեն: Մի քիչ էլ որ շատ ատամներին ուտեն՝ կարող են եւ հետ քաշվել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 14,2020 12:52

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

-Կարծիքներ են հնչում Ադրբեջանի կողմից լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու հնարավոր տարբերակի մասին։ Որքանո՞վ է այս տարբերակն իրատեսական։

– Չեմ կարծում, թե իրատեսական է լայնամասշտաբ պատերազմի սցենարը, բայց ոչինչ բացառել պետք չէ։

– Ի՞նչ եք կանխատեսում առկա տվյալների հիման վրա, հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

– Դժվար է ասել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ինչպես տեսաք, որոշ տեղեկությունների համաձայն՝ Զաքիր Հասանովը առաջնագծի մոտակայքում է գտնվում, նրանք ահագին կորուստներ ունեն, թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով. առնվազն 2 անօդաչու թռչող սարք են կորցրել։ Հետեւաբար, ինչպես իրենք են հաճախ սիրում կարող են «թասիբի կռիվ» անել, այսպես ասած։ Մի քիչ էլ որ շատ ատամներին ուտեն՝ կարող են եւ հետ քաշվել։

– Զուտ պատերազմական առումով 2016 թվականի սցենարը կարո՞ղ է կրկնվել։

– Ծավալի առումով չեմ կարծում։ Առաջնագիծն ունի որոշակի սեփական տրամաբանություն՝ ուժերի միջոցների խտությունը, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ազդակները։ Տարօրինակ էր նաեւ Թուրքիայի հայտարարությունը, ի պատասխան շատ տեղին էր մեր արձագանքը, ՀՀ վարչապետը շատ հստակ խոսեց, այսօր Ազգային ժողովում են նաեւ կարծիքներ հնչել։ Շատ անհասկանալի է Թուրքիայի պահվածքը եւ այսպիսի գործոնները, եթե իրար գումարենք ոչինչ բացառել չի կարելի։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031