Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գիշերվանից Ադրբեջանը թատրոն է բեմադրում, թե գյուղացիները պատրաստ են ոտքով, առանց զենքի գնալ սահման»

Հուլիս 14,2020 12:32

Հակառակորդի քարոզչամեքենան առցանց տիրույթում ակտիվ շրջանառում է լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցում ադրբեջանական գյուղերի բնակիչներն իբրեւ թե պատրաստվում են հասնել սահման՝ բանակի հետ կռվելու: Մասնավորապես, Աղդամ գյուղում (որից քիչ հեռու մարտեր են ընթանում) բնակիչների կուտակումներ կան (լուսանկարում):

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց՝ իրականում այնպես չէ, ինչպես հակառակորդն է փորձում ցուցադրել. «Ադրբեջանական քարոզչամեքենան ամեն ինչ անում է՝ սեփական հանրությանը ներկայացնելու համար, թե մարդիկ իբրեւ պատրաստ են ոտքով, անգամ առանց զենքի գնալ սահման եւ կռվել: Գիշերվանից սկսած՝ թատրոն է բեմադրվում, իբրեւ թե գյուղացիներին միացած շրջանի բնակիչները փորձում են գնալ-միանալ բանակին»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ սրանով Ադրբեջանի իշխանությունը ցուցադրում է, թե իբրեւ իր հասարակության աջակցությունն ունի. «Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սա ցույց տալու իր ընդդիմադիրներին, որոնք այս օրերին կոչ են անում հավաքվել Բաքվի Ազատության հրապարակում եւ Ալիեւի հրաժարականը պահանջել: Մեզ էլ են փորձում ցույց տալ, թե իրենց հանրությունն իշխանության կողքին է եւ ամեն ինչ կարող է անել: Իրականում այդպես չէ: Մասնավորապես Աղդամ գյուղի բնակիչները դժգոհ են, բողոքում են, որ շուտով բերքահավաք է, սակայն իրենց զինված ուժերը պատերազմ են սկսել, ինչո՞ւ են սկսել: Այս մասին փաստող կադրեր կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031