Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խաղաղվեք, ամեն ինչ նորմալ է, որեւէ մեկի գալու կարիքը չկա, մեր զինծառայողները շատ պատասխանատու են». Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբել. «Հրապարակ»

Հուլիս 14,2020 12:22

Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբելը գիշերվանից պարբերաբար տեղեկություններ էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Նա առաջիններից էր, որ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ադրբեջանցիները կիրառում են ծանր տեխնիկա, մեր դիրքի ուղղությամբ կրակում են տանկերից։

«Լուր տարածեք, որ ամեն ինչ նորմալ է, մենք վստահում ենք մեր զինվորներին, իրենց ցավը տանենք, կանգնած են անսասան, ուժեղ հավատքով, մենք ոչ մի բանի մասին մտածելու չունենք։ Էս պահին դադարել է կրակը, բնակչության հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել»,- տեղեկացրել էր Տեր Աբելը՝ ավելացնելով․ «Մեր առավոտյան 9-ն անց 15-ի աղոթքը չի հետաձգվելու ոչ մի կերպ»։

– Տեր Աբել, Արցախից եւ այլ տեղերից բազմաթիվ ջոկատներից հայտնել են, որ պատրաստ են որպես կամավորներ գալ Տավուշ։ Եկե՞լ են արդեն ու գալու դեպքում որտե՞ղ են լինելու, ի՞նչ են անելու։

– Էդպիսի բան չկա, բոլոր մեր ընկերները որ զանգում են, շատերն են զանգում, տարբեր տեղերից, բոլորին ասում եմ, որ խաղաղվեք, ամեն ինչ նորմալ է, որեւէ մեկի գալու կարիքը չկա, մեր զինծառայողները շատ պատասխանատու են։ Ինչպես ասել եմ, կրկնում եմ՝ գիտեն իրենց խնդիրը, խնդրի լուծման ճանապարհը, ամեն ինչ հստակ է։ Եվ եթե ինչ-որ բան լինի, այդ մասին ես չէ, որ պիտի հայտարարեմ։ Պաշտպանության նախարարությունն այն ինստիտուցիոնալ կառույցներից մեկն է, որ առավելաբար, ճշգրտորեն կատարում է իր առաջ դրված խնդիրը։ Եվ իրենց առաջ դրված խնդիրը հայրենիքի սահմանների պաշտպանությունն է, եւ այդ խնդիրն իրենք շատ հստակ կատարում են։ Որեւէ մեկի միջամտության կարիքը ու ընդհանրապես՝ անհանգստության, չկա։ Մեզ մոտ էլ՝ Տավուշում, տարբեր ժամանակներում պատերազմի մասնակցած ազատամարտիկներ կան, իրենք էլ պահեստազորային են։ Ես էլ եմ պահեստազորային․ համազգեստ ունենք, ամեն ինչ հստակ կարգի մեջ է։ Մենք չենք խառնվում, որովհետեւ մեզ նման ցուցում չկա։

– Զինվորական կոչո՞ւմ էլ ունեք։

– Կոչում չունենք, բայց զենքի տիրապետման պատրաստումներ ենք անցել։ Մենք ապրում ենք սահմանապահ գյուղում։ «Սահմանամերձն» ուրիշ հասկացություն է, «սահմանապահը»՝ ուրիշ, եւ ապրելով սահմանապահ գյուղում՝ տղամարդը չի կարող էդ ամենը չիմանալ։

– Ի դեպ, ժամանակին շատ էր քննարկվում, որ սահմանապահ գյուղերում բոլորին զենք տան։

– Չէ, էդպես չի կարելի անել, մենք համարյա թե բոլոր նախարարների հետ այդ հարցը քննարկել ենք։ Ե՛վ իմ սիրելի Դավիթ Տոնոյանի, հետ, երբ դեռեւս ԱԻ նախարար էր, էդ ժամանակ քննարկել էինք, որ ԱԻՆ զինված ստորաբաժանումներ լինեն գյուղում, եւ սա արդեն երկու տարի է՝ կա։ Շատ գյուղերում ԱԻՆ-ն իրականացնում է ծառայություն։ Այսինքն՝ զենք կա գյուղում, որը պետության պահպանության ներքո է։ Չի կարելի զենք տալ բնակչությանը․ սա անպատասխանատու իրավիճակ կստեղծի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031